«Ման. Յունայթեդը» գործի է անցել Ֆաբրեգասի ու Տիագոյի տրանսֆերների հարցում

«Ման. Յունայթեդը» գործի է անցել Ֆաբրեգասի ու Տիագոյի տրանսֆերների հարցում

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ’ կապված կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի հետ, հաղորդում է ESPN-ը:

Թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատրաստվում է կիսապաշտպանական գիծն ամրապնդել ամենաքիչը երկու նոր ֆուտբոլիստներով: Հնարավոր գնումների ցանկում են հայտնվել Մարուան Ֆելաինին, Տիագո Ալկանտարան, ու, ինչպես նշվեց, Ֆաբրեգասը: Շոտլանդացի մասնագետը նաև մեկ աղմկահարույց տրանսֆերի է պատրաստվում’ հավանաբար կապված Ուեյն Ռունիի հեռանալու հետ:

Աղբյուրը հաղորդում է, որ մանկունյական ակումբն արդեն բանակցություններ է վարում’ կապված ինչպես Սեսկի, այնպես էլ Տիագոյի տրանսֆերների հետ: Սակայն եթե վերջինիս կատալոնացիները պատրաստ են բաց թողնել 18 մլն. ֆունտի դիմաց, ապա Սեսկի հարցում իրավիճակը մի փոքր այլ է:

26-ամյա ֆուտբոլիստը, չնայած կարիերան Կատալոնիայում շարունակելու անընդհատ հայտարարություններին, դժգոհ է «Բարսայի» կազմում իր խաղային պրակտիկայից: Մոյեսն էլ, իր հերթին, պատրաստ է նրան տեղ երաշխավորել թիմի հիմնական կազմում ու առաջարկել մոտ 25 մլն. ֆունտ: Ամեն դեպքում, վերջինը խոսքը խաղացողինն է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում