Պելլեգրինի. «Ման. Սիթիի» հետ բանավոր համաձայնություն ունեմ

Պելլեգրինի. «Ման. Սիթիի» հետ բանավոր համաձայնություն ունեմ

«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, տեղեկացրել է, որ բանավոր համաձայնություն ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

-Ես բանավոր համաձայնություն ունեմ նրանց հետ. ու հուսով եմ, որ դա իրականություն կդառնա:

Այսօրվա դրությամբ ես ստորագրած պայմանագիր չունեմ: Դա ճիշտ է, որ «Մանչեսթեր Սիթին» իմ նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցույց տվել: Մենք բանակցություններ ենք վարել իմ’ այդ թիմը գլխավորելու հարցով: Բայց քանի դեռ ամեն ինչ ձևակերպված չէ, դուք չեք կարող ասել, որ գործը արված է,- ասել է մասնագետը Canal Sur-ի հետ զրույցում:

Հիշեցնենք’ չիլիացի մարզչի գլխավորությամբ անդալուսյան թիմը այս մրցաշրջանում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ այնտեղ 6-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում