Պերես. Բեյլը «Ռեալում» խաղալու համար է ծնվել
30/05/2013 14:23
Նմանատիպ
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ավելի է աշխուժացրել խոսակցությունները «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի’ իր ակումբ տեղափոխության հետ կապված’ ակնարկելով, որ ուելսցին հիանալի ձեռքբերում կլինի մադրիդցիների համար:
Չնայած «շպորների» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի խոսքերին, որ ամեն ինչ անելու են’ Բեյլին պահելու համար, տարբերակը, որ նա կտեղափոխվի Մադրիդ, չի բացառվում: Այն բանից հետո, երբ խաղացողի գործակալ ընդգծեց, որ իրենք կդիտարկեն «Ռեալի» հնարավոր առաջարկը, «կրակի վրա յուղ է լցրել» Պերեսը’ հաստատելով լոնդոնյան ակումբի առաջատարի նկատմամբ հետաքրքրությունը:
-Գարեթ Բեյլը ծնվել է նրա համար, որպեսզի խաղա «Ռեալում»,- նախագահի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում