Պելե. Տորսիդան պետք է աջակցի հավաքականին, այլ ոչ թե սուլի

Պելե. Տորսիդան պետք է աջակցի հավաքականին, այլ ոչ թե սուլի

Ֆուտբոլի արքա Պելեն երկրպագուներին խնդրել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ աջակցել Բրազիլիայի հավաքականին, հաղորդում է բրազիլական մամուլը:

Բանը նրանումն է, որ ընկերական վերջին հանդիպումների ժամանակ տորսիդան սուլում է Լուիշ Ֆելիպե Սկոլարիի թիմին: Քննադատության հիմնական թիրախը «պենտաքամփեոնների» հարձակվող Նեյմարն է, ով արդեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է:

-Ազգային հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը: Ու մենք պետք է ընտրանու կողքին լինենք’ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն դեռ ձևավորման փուլում է: Մենք պետք է աջակցենք, այլ ոչ թե’ սուլենք,- ասել է Պելեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում