Վալդեսը ևս մեկ տարի կմնա «Բարսելոնայում»

Վալդեսը ևս մեկ տարի կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ում անունը վերջերս շատ էր կապվում «Մոնակոյի» հետ, նշել է, որ կատալոնացիների հետ իր պայմանագրային պարտավորությունները կկատարի մինչև վերջ:

-Հոգեբանորեն ես ինձ հոգնած եմ զգում: Կարծում եմ’ իմ դարաշրջանը այս ակումբում կավարտվի 2014 թվականին, ու ես այդ մասին արդեն հայտնել եմ ղեկավարությանը:

Խնդիրն այստեղ գումարը չէ: Ինձ համար պատիվ է’ ակումբը ցանկանում է, որ ես երկարաձգեմ պայմանագիրս, սակայն ընդունած որոշումս վերջնական է: Կարծում եմ’ ակումբը բավական ժամանակ ունի, որպեսզի գտնի իմ հետնորդին,- ասել է դարպասապահը մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում