Յուպ Հայնկեսը մեկնաբանել է մյունխենյան ակումբի կիսապաշտպան Անատոլի Տիմոշյուկի արած այն հայտարարությունը, որի համաձայն` գերմանացի մասնագեը 99 տոկոսով կգլխավորի Մադրիդի «Ռեալը»:
-Չգիտեմ` ինչու՞ է Անատոլին նման բան հայտարարել: Եթե ես վաղը լավ տրամադրություն ունենամ, ապա կխոսեմ իմ ապագայից: Եթե ոչ, ապա կխոսեմ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում,-ասել է Յուպ Հայնկեսը:
Հիշեցնենք, որ «Բավարիայում» Յուպ Հայնկեսին փոխարինելու է Խոսեպ Գվարդիոլան, իսկ Մադրիդի «Ռեալից» մրցաշրջանի ավարտից հետո` այսինքն մեկ օրից հեռանալու է Ժոզե Մոուրինյոն: