«Յուվենտուսը» 2003-ին մոտ է եղել Ռոնալդուին գնելուն

«Յուվենտուսը» 2003-ին մոտ է եղել Ռոնալդուին գնելուն

«Յուվենտուսի» նախկին գլխավոր տնօրեն Լուչիանո Մոջջին անցյալից հետաքրքիր պատմություն է պատմել:

Պարզվում է’ Կրիշտիանու Ռոնալդուն 2003 թվականին կարող էր դառնալ «Ծեր Սինյորայի» ֆուտբոլիստ, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի», ու վճռորոշ դեր այս հարցում խաղացել է չիլիացի հարձակվող Մարսելո Սալասը, ով պետք է ներառվեր գործարքի մեջ:

-Մենք վաճառում էինք Սալասին, իսկ Ռոնալդուն հետազոտության նպատակով ժամանել էր Թուրին: Սակայն Սալասն այնուհետև հրաժարվեց տրանսֆերից, իսկ Կրիշտիանուն պայմանագիր կնքեց «Յունայթեդի» հետ,- ասել է Մոջջին:

2003 թվականի ամռանը Սալասն այդուհանդերձ հեռացավ Թուրինից, սակայն ոչ թե «Սպորտինգ», այլ արգենտինական «Ռիվեր Փլեյթ»: Չիլիական ֆուտբոլի լեգենդը կարիերան ավարտեց 2008 թվականին, «Ունիվերսիդադ դե Չիլիում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում