«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է Իգուայինի համար «Յուվենտուսից» առաջարկ ստանալու մասին լուրերը.
-Մենք երբեք նման առաջարկ չենք ստացել, և նա ինձ երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ: Հեշտ չէ գնալ, երբ ակումբը քեզ բաց չի թողնում: Բայց մենք Թուրինի ակումբի հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Եթե նրանք հետաքրքություն ցուցաբերեն, կքննարկենք: Կիրակի կխոսեմ Իգուայինի հետ: