«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը չի կասկածում, որ իր հայրենակից ու թիմի նորեկ Նեյմարը իրեն լավ կդրսևորի կատալոնացիների կազմում, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք’ «Սանտոսի» նախկին ֆուտբոլիստը Կատալոնիա իր տեղափոխությունը պաշտոնապես ձևակերպեց օրերս:
-Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինելու համար առաջին հերթին պետք է համեստություն ունենալ: Նեյմարն այդ հատկանիշն ունի: Վստահ եմ’ ապագայում դժվար է լինելու ընտրություն կատարել Նեյմարի ու Լիոնել Մեսսիի միջև’ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում: Նա գիտի ճանապարհը, որով կարող է նույնքան «Ոսկե գնդակ» նվաճել, որքան Մեսսին,- ասել է Ալվեսը: