«Նապոլիի» նախագահը հաստատել է, որ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Էդիսոն Կավանիի ծառայություններով: Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է.
-«Չելսին» ցանկանում է պայմանագիր կնքել Կավանիի հետ: Մոտակա ժամերի ընթացքում ես Լոնդոնից զանգի եմ սպասում: Եթե Էդիսոնը մնա «Նապոլիում», ես միայն երջանիկ կլինեմ: Եթե հեռանա, ինչ արած` նրա տրանսֆերի ստացած 63 մլն եվրոյով կկարողանանք փոխարինող գտնել: