«Սանթոսից» 57-մլն եվրոյի դիմաց «Բարսա» տեղափոխված 21-ամյա Նեյմարը Forbes հեղինակավոր ամսագրում համարվում է ամենաերիտասարդ բարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ամսագիը հերթական անգամ հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների անունները: Ցուցակում 14 ֆուտբոլիստ է ներառվել: Նեյմարը հայտնվել է 68-րդ հորիզոնականում` 20.5 մլն դոլար եկամուտով: Ֆուտբոլիստների մեջ այս ցուցակը գլխավորում է Դևիդ Բեքհեմը` 47.2 մլն եկամուտով: