Sports Illustrated. Բլից հարցում Քեմերոն Նյութոնի հետ

Sports Illustrated. Բլից հարցում Քեմերոն Նյութոնի հետ

Ներկայացնում ենք հայտնի սպորտային ամսագիր Sportls Illustrated-ի բլից հարցումներն՝ ուղղված ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Նյութոնին:

SI: Եթե դու կարողանայիր հանդիպել որևէ աստղի, ո՞վ կլիներ այդ աստղը:

Նյութոն: Օպրա Ուինֆրի 

SI: Երգ, որը երգել ես կարաոկեում:

Նյութոն: Սթիվի Ուանդերի «You are the Sunshine of my Life» 

SI: Ֆիլմ, որն ամենաշատն ես դիտել:

Նյութոն: «Coming to America»

SI: Առաջին մի քանի կայքերը, որ ստուգել ես՝ համացանցով մուտք գործելուց հետո:

Նյութոն: CNN.com, SI.com, SoleCollector.com, Youtube.com, CamNewtonFoundation.org

SI: Ամենանյարդայնացնող հարցը, որ լրագրողները տալիս են քեզ:

Նյութոն: Ցանկացած հարց, երբ ակնհայտ է, որ նրանք արդեն ունեն դրա պատասխանը:

SI: Ամենածիծաղելի մարզիկը, ում գիտես:

Նյութոն: Ջորդան Գրոսս

SI: Մարզիկ լինելու լավագույն առավելությունը:

Նյութոն: Ունակ լինել դրական փոփոխություններ մտցնել այլ մարդկանց կյանքում:

SI: Ունե՞ս ֆոբիաներ:

Նյութոն: Որքանով տեղյակ եմ՝ ոչ:

SI: iPod-ումդ ունեցած երգ, որից ամաչել ես:

Նյութոն: «Circle of Life»-ի սաունդթրեքը՝ «Lion King»

SI: Ո՞ր մարզիկի հետ կփոխվեիր տեղերով:

Նյութոն: Ես չէի փոխվի տեղերով որևէ մեկի հետ, բայց մեծ հարգանք եմ տածում Լեբրոն Ջեյմսի նկատմամբ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում