Պերես. Զիդանը ցանկանում է մարզիչ լինել

Պերես. Զիդանը ցանկանում է մարզիչ լինել

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող է մարզիչ դառնալ:

-Զիդանը մարզիչ դառնալու մեծ ցանկություն ունի, ու ինձ դուր է գալիս նրա ոգևորությունը: Սակայն կարծում եմ, որ Զիդանն այժմ չի ցանկանում առաջին դերերում լինել:

Առաջիկա շաբաթում նա Մադրիդում կլինի, ուստի մենք կքննարկենք հնարավոր բոլոր տարբերակները:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա մեծ մարզիչ է, որը, ինչպես նախկինում ասել ենք, մեզ հետաքրքրում է: Սակայն նա աշխատում է այլ ակումբում ու ունի գործող պայմանագիր: Այնպես որ, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները,- ասել է Պերեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում