Մարիո Բալոտելլի. Ինձանից ուժեղ միայն մեկ ֆուտբոլիստ կա…

Մարիո Բալոտելլի. Ինձանից ուժեղ միայն մեկ ֆուտբոլիստ կա…

Մարիո Բալոտելլի անունն իսկ լրագրողների համար լավ նյութի հնարավորություն է: Ճիշտ է’ Մարիոն ամենաանկեղծ ֆուտբոլիստը չէ, սակայն, երբ սկսում է առանց ավելորդ ամոթի ու կաղապարվածության խոսել, ԶԼՄ-ների ուշադրությունն ապահովված է: Բալոտելլին ինքնավստահ և յուրօրինակ է եղել կարիեայի առաջին տարիներից սկսած, ինչի շնորհիվ այսօր բոլոր ֆուտբոլասերների մոտ տպավորված կլինի նրա’ խաղադաշտում կամ դրա սահմաններից դուրս որևէ արարք:

Ներկայացնում ենք Մարիո Բալոտելլիի առավել քննարկված և սկանդալային արտահայտությունները:

«Ես իմ ընկերուհուն թույլ կտամ քնել «Ռեալի բոլոր ֆուտբոլիստների հետ, եթե…»

Ֆուտբոլիստը, կարելի է ասել ունի ամեն ինչ’ տաղանդ, խաղաժամանակ «Միլանում» և ազգային հավաքականում, փող, իր համար այդքան սիրելի մեքենաններ և գեղեցկուհի ընկերուհի: Սակայն հիշեք, որ մոդել Ֆաննի Նեգեուշայի հետ նա վերջերս միավորվեց, իսկ բաժանման պատճառը….

«Ես թույլ կտամ իմ ընկերուհուն քնել «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների հետ, եթե «Ռեալը» դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրփակիչ»:

Այս արտահայտությունն օրեր շարունակ մեծ արձագանք գտավ եվրոպական մամուլում և թեպետ «Միլանը» պաշտոնապես հերքեց, որ Մարիոն նման արտահայտություն է արել, Ֆաննին բաժանվեց: Բաժանման պատճառները չհրապարակվեցին, սակայն բոլորի մոտ հարց առաջացավ’ եթե իրոք Բալոտելլին նման տգեղ արտահայտություն թույլ չէր տվել, ինչու՞ հեռացավ Ֆաննին: Ինչևէ, զույգը վերջերս կրկին միավորվել է և ինչպես երևում է ֆուտբոլիստի’ Twitter-յան հրապարակումներից նրանք շատ երջանիկ են:

«Կասսանոն լավագու՞յն է…Բեռլուսկոնին ճանաչու՞մ է Մարիո Բալոտելլիին…»

Սիլիվիո Բեռլուսկոնին միշտ էլ աչքի է ընկել իր փոփոխական կարծիքներով: Երբ «Միլանը» պայմանագիր էր կնքում Անտոնիո Կասսանոյի հետ, Բեռլուսկոնին հայտարարեց, որ նա իտալացի մեծագույն ֆուտբոլիստների թվին է դասվում: Մարիոն որոշեց չլռել.

«Սիլվիո Բեռլուսկոնին ասե՞լ է, որ Կասսանոն իտալացի լավագույն ֆուտբոլիստն է: Նա սխալվում է կամ էլ պարզապես չգիտի, որ գոյություն ունի Մարիո Բալոտելլի անունով ֆուտբոլիստ…»

Հետաքրքրական էր, որ ի վերջո «Միլանը» Կասսանոյին վաճառեց «Ինտերին», իսկ Մարիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Միլան»:

«Բայց չէ՞ որ ես հարուստ եմ…»

Փողերի և Մարիոյի պատմությունը ևս հետաքրքրական է. Մանչեսթերում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, երբ Մարիոյի մեքենայում հայտնբերվեց 5000 ֆունտ սթերլինգ, ոստիկաններն անմիջապես հարցաքննեցին նրան’ ինչու՞ է այդքան շատ գումար Ձեր մեքենայում: Գուցե, շատերը պատասխանեին, թե պատրաստվում են բարեգործություն կատարել կամ զվարճանալ ընկերների հետ թանկ ռեստորանում…իսկ Մարիոն պարզապես պատասխանեց..

-Ինչու՞…որովհետև ես հարուստ եմ:

«Գոլեր խփելն իմ աշխատանքն է….»

«Մանչեսթեր Սիթիում» խաղալու շրջանում Մարիոն ձեռք բերեց անսիրտ ֆուտբոլիստի կարգավիճակ: Երկրպագուներն անգամ զարմանում էին’ ինչու՞ նա չի տոնում խփած գոլերը: Բալոտելլին դրա պատասխանը ևս ուներ.

-Ուզում եմ, որ երկրպագուները գիտակցեն` ես սիրում եմ, երբ տրիբունաները բացականչում են իմ անունը. դա շատ հաճելի է: Իսկ ինչու՞ չեմ ուրախանում գոլեր խփելիս…գոլեր խփելն իմ աշխատանքն է, այստեղ ուրախանալու ոչինչ չկա:

«Ինձանից ուժեղ միայն Մեսսին է…»

Չգիտենք, որքանով կհամաձայնեք, բայց Մարիո Բալոտելլին իր ինքնահավանության հասնող ինքնավստահությամբ հաճախ է հիշեցնում Զլատան Իբրահիմովիչին: Նա դեռևս հեռու է Մեսսիի նվաճումներից, ստացած անհատական և ակումբային տիտղոսներից, բայց դա չխանգարեց նրան Իբրահիմովիչի նման համեմատվել Լեոյի հետ.

-Կա միայն մեկ ֆուտբոլիստ ինձանից ուժեղ’ Լեո Մեսսին: Մյուսները շատ հեռու են մեզանից..

Սպասենք, գուցե մեկ օր Բալոտելլիի խոսքերն իրոք իրականության դառնան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում