Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ևս մեկ անգամ անդրադարձել է Ժոզե Մոուրինյոյի` թիմից հեռանալուն: As-ի հետ զրույցում իսպանացին ասել է.
-Վերջին օրերին շատ եմ խոսել Մոուրինյոյի մասին: Մենք լավ և վատ ժամանակներ ենք ունեցել, սակայն կարիք չէ անցյալի մեջ խորանալու: Գուցե Խերարդ Պիկեն ճիշտ է` լրագրողներն ավելի շատ կկարոտեն Մոուրինյոյին, քան ֆուտբոլիստները:
ԶԼՄ-ների համար նա միշտ գեղեցիկ և աչքի ընկնող հրապարակման առիթ էր, իսկ դա լրագրողների համար ձեռնտու է: