Քիչ է պատահում, երբ Marca-ի, As-ի, ABC-ի կամ Le Quipe-ի առաջին էջերը ոչ թե ֆուտբոլային, այլ թենիսին նվիրված լինեն:
Ռաֆայել Նադալի` Ֆրանսիայի բաց առաջնությունում տոնած 8-րդ չեմպիոնությունն այսօր եվրոպական հեղինակավոր օրաթերթերի առաջին էջերին է: Զարմանալ, կարծում ենք, պետք չէ, քանի որ իսպանացին դեռևս միակ թենիսիստն, ում հաջողվել է նվաճել «Ռոլան Գարրոսը» 8 անգամ: