-0.9 C
Yerevan

Ա.Սալեհի. «ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային նորմերի շրջանակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին՝ Նախիջևանում կայացած Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ավարտին:

Նշենք, որ հանդիպումը մեկնարկել է մարտի 7-ին: Սա երկրորդ եռակողմ հանդիպումն էր, երրորդը նախատեսվում է անցկացնել Վանում: Իսկ կողմերի առաջին հանդիպումը կայացել է 2011 թ.-ի ապրիլին Իրանում գտնվող Ուրմիա քաղաքում:

Ինչպես հաղորդում է իրանական «FARS» գործակալությունը, կողմերն անդրադարձել են էներգետիկային, տրանսպորտին, առևտրին, թմրանյութերի անօրինական շրջանառության և տեռորիզմի դեմ պայքարին վերաբերող հարցերին:

Իր հերթին «IRNA» գործակալությունը գրում է, որ հանդիպումն ընթանում է Իրանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների շրջանակում:

spot_imgspot_img