Բեքհեմն արդեն որոշել է` դուստրը ոչ մի տղայի հետ չի ժամադրվելու

Բեքհեմն արդեն որոշել է` դուստրը ոչ մի տղայի հետ չի ժամադրվելու

Թեպետ Դևիդ և Վիկտորյա Բեքհմեների դուստր Հարփերն ընդամենը մեկ տարեկան և 10 ամսական է, հայտնի հայրիկն արդեն նրա ապագայի ծրագրերն է կազմում:

Mail Online-ին տված հարցազրույցում Բեքհեմը նշել է` նրան վախեցնում է, այն միտքը, որ դուստրը կմեծանա, իսկ որոշ տղաներ կփորձեն ժամադրել նրան: Այդ դեպքում Բեքհեմը դստեր հետ կվարվի արքայադստեր պես. Հարփերին կփակի աշտարակում, իսկ տղաները նրան հասնելու համար փորձություններ պետք է հաղթահարեն:

-Դա բացառվում է. նա ոչ մեկի հետ էլ չի ժամադրվի: Հարփերը Ռապունցելի նման կնստի աշտարակում,-կես կատակ կես լուրջ ասել է Դևիդը:

Բեքհեմն անկեղծացել է նաև, որ դստեր դաստիարակությանն ավելի շատ ժամանակ է հատկացնում, քան 3 որդիների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում