Marca. Իսկոյի տրանսֆերն արժե 24 մլն եվրո

Marca. Իսկոյի տրանսֆերն արժե 24 մլն եվրո

Արդեն տեղեկացրել ենք, որ իսպանական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների համաձայն «Մալագայի» և «Ռեալ» ղեկավարություններն արդեն համաձայնության են եկել և առաջիկա մրցաշրջանից Իսկոն կխաղա «Արքայական» ակումբում:

Եվ ահա Marca-ն գրում է, որ «Ռեալն» Իսկոյի համար  վճարելու է 24 մլն եվրո: «Մալագան» պահանջել է 35 մլն եվրո, սակայն «Ռեալի» ղեկավարությանը հաջողվել է սակարկել: Եթե Իսկոն Մադրիդի ակումբի հետ  տիտղոսներ նվաճի, հիմնական կազմում մշտական տեղ զբաղեցնի, ապա «Մալագային» կփոխանցվի ևս 3 մլն եվրո:

Հաղորդվում է նաև, որ Իսկոյի տրանսֆերը կարող էր 20 մլն եվրո արժենալ, եթե «Ռեալը» գործարքի մեջ (փոխանակման տարբերակով) ներառեր Կալյեխոնին, Խեսեին կամ Մորատային: Վերջին տարբերակին «Արքայական» ակումբի ղեկավարությունը չի համաձայնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում