Մոնրեալ. Կարծում եմ` Իսկոն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ
23/06/2013 15:16
Կարդացեք նաև
«Արսենալի» պաշտպան Նաչո Մոնրեալը կարծում է, որ «Մալագայում» իր նախկին խաղընկեր Իսկոն որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը ընտրություն է կատարում «Արքայական» ակումբի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև: Ըստ Մոնրեալի’ Իսկոն չի տեղափոխվի իր նախկին մարզիչ Մանուել Պելլեգրինիի գխավորած մանչեսթերյան թիմ, քանի որ կուղևորվի «Սանտիագո «Բեռնաբեու»:
-Իսկոն հաջողակ է եղել բոլոր վայրերում, որտեղ խաղացել է: Կարծում եմ’ նա արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ. վստահ եմ, որ իրեն այնտեղ հիանալի կդրսևորի, քանի որ բացառիկ ֆուտբոլիստ է: Նա մադրիդցիների վրա մի փոքր թանկ կնստի, բայց նրանց առջև հիանալի հնարավորություններ կբացվեն, որոնցից պետք է օգտվեն,- ասել է Մոնրեալը Marca-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում