Բալոտելլին այդպես էլ չի ընդունում իր երեխային (լուսանկարներ)

Բալոտելլին այդպես էլ չի ընդունում իր երեխային (լուսանկարներ)

Մինչ իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին և նրա ընկերուհի Ֆաննի Նեգեշան պլանավորում են իրենց հանգիստը Կոնֆեդերացիաների Գավաթի ավարտից հետո, ֆուտբոլիստի նախկին ընկերուհին՝ Ռաֆայելլա Ֆիկոն, իրենց երեխայի հետ լուսանկարվել է Gente ամսագրի համար: Ռաֆայելլան ամսագրին տված հարցազրույցում խոսել է Բալոտելլիի՝ երեխայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

-Մի քանի անգամ մենք ԴՆԹ թեստի հնարավորություն ենք ունեցել, սակայն Մարիոն չի հայտնվել: Նա ապրում է իր աշխարհում, որտեղ Պիան (Բալոտելլիի դուստրը-Allsport.am) տեղ չունի: Պիան այնքան փոքր է, բայց կարծես ամեն ինչ հասկանում է: Կոնֆեդերացիաների Գավաթի խաղերի ժամանակ մենք նստում ենք բազմոցին և դիտում իր հոր խաղը: Մենք երկրպագում ենք Իտալիային: Բալոտելլին չեմպիոն է.դա քննարկման ենթակա չէ: 

Ռաֆայելլան շնորհակալ է Բալոտելլիին մեծ նվերի՝ Պիայի համար:

-Ես ավելի շնորհակալ կլինեմ, եթե նա՝ որպես մարդ և հայր, պատասխանատվություն վերցնի իր վրա.Պիան զգում է նրա կարիքը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում