Ասպաս. Ուրախ եմ «Լիվերպուլի» պես մեծ ակումբ գալու համար

Ասպաս. Ուրախ եմ «Լիվերպուլի» պես մեծ ակումբ գալու համար

«Լիվերպուլի» նորեկ Յագո Ասպասը իր առաջին հարցազրույցն է տվել մերսիսայդցիների ֆուտբոլիստի կարգավիճակում:

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Սելտայի» հարձակվողը ելույթները կշարունակի Անգլիայում: Տրանսֆերի գումարի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, այն գնահատվել է 7 մլն. ֆունտ:

-«Լիվերպուլ» տեղափոխվելը դժվար որոշում չի եղել: Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ այսպիսի մեծ ակումբ:

Վերլուծելով բոլոր առաջարկները, որոնք ես ստացել էի’ որոշում ընդունեցի կարիերաս շարունակել «Լիվերպուլում»: Այս ակումբը միշտ հիշարժան կլինի իմ կարիերայում:

Ես Բրենդան Ռոջերսի հետ զրուցելու հնարավորություն դեռ չեմ ունեցել: Առաջնության տեմպին դիմանալու համար շատ խաղացողներ են պետք, սակայն եթե կայունություն ցուցադրես, ապա կարող ես խաղալ մշտապես,- ասել է Ասպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում