Տորրես. Ինձ շարունակում են քննադատել

Տորրես. Ինձ շարունակում են քննադատել

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտարարել է, որ իրենից երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեն:

-Հիանալի եմ զգում ինձ. ուժ և արագություն ունեմ, սակայն ինձ շարունակում են քննադատել: Կարծում եմ` ակումբում վատ ելույթներիս պատճառով է: Հիմա փորձում եմ ձուլվել ամեն խաղին: Շուտով ամեն ինչ ինձ մոտ սովորական ռիթմին կվերադառնա:

Հավաքականում ինձանից շատ բան են պահանջում: Մենք Նիգերիային 3 անպատասխան գնդակ ենք խփում, բայց կան մարդիկ, որ ասում են` կարող էինք ավելին անել: Փաստ է, որ Իտալիայի հետ բարդ կիսաեզրափակիչ է լինելու,-ասել է Տորրեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում