Պերես. Չեմ հասկանում` ինչու են Անչելոտիին իտալական դել Բոսկե անվանում
25/06/2013 13:26
Կարդացեք նաև
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ ակումբի ղեկավարությունը փորձում է թիմ հրավիրել «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: «Արքայական» ակումբում հուսով են, որ գործարքը կկայանա մոտ օրերս:
-Այս պահին մենք պայմանագիր չունենք Անչելոտիի հետ, բայց իմ նախընտրած մասնագետը հենց նա է: Հնարավոր է’ «ՊՍԺ»-ն հայտարարություն անի, որ Անչելոտին գալիս է «Ռեալ»: Հարկավոր է սպասել: Չգիտեմ’ ինչու են Անչելոտիին իտալական դել Բոսկե անվանում ու թե որն է դրա գաղափարը: Անչելոտին տարբեր երկրների ակումբներ է մարզել ու չի աշխատել հավաքականների հետ: Իսկ դել Բոսկեն’ ճիշտ հակառակը. նա մարզել է «Ռեալը», իսկ հետո’ Իսպանիայի հավաքականը: Հետևաբար չեմ հասկանում, թե նրանք ինչ ի նկատի ունեն,- ասել է Պերեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում