Վան Գալ. Հետաքրքրությամբ կհետևեմ Գվարդիոլայի աշխատանքին
25/06/2013 16:28
Կարդացեք նաև
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչներիc Լուի վան Գալը, ով այժմ աշխատում է Հոլանդիայի հավաքականի հետ, իր մեկնաբանությունն է տվել Խոսեպ Գվարդիոլայի` «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:
-Ես հետաքրքրությամբ կհետևեմ Գվարդիոլայի աշխատանքին: Նրա համար սա առաջին աշխատանքային փորձն է հայրենիքից դուրս: Տեսնենք` ինչպես գլուխ կհանի նա: Ուրախ կլինեմ «Բավարիայի» խաղաոճում փոփոխություններ տեսնելու դեպքում,-ասել է վան Գալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում