Գալիանի. Տևեսը մեր նպատակը չէ
25/06/2013 21:01
Կարդացեք նաև
Ադրիանո Գալիանին խոսել է Կարլոս Տևեսի տրանսֆերի մասին.
-Տևեսը մեր տրանսֆերային նպատակը չէ: Նոր խաղացողներ գնելուց առաջ պետք է մեր խաղացողներին վաճառենք: Դա ֆինանսական խնդիր չէ, պարզապես հարձակվողների քանակն է շատ: Հիմա այդ դիրքում 7 ֆուտբոլիստ ունենք: Հունվարին մեծ ձեռքբերում կատարեցինք՝ պայմանագիր կնքելով Մարիո Բալոտելլիի հետ:
Նախկինում Գալիանին Տևեսի տեղափոխությունը հնարավոր էր համարում: Այսօր Gazzetta dello Sport-ը տեղեկություն է հրապարակել, թե «Յուվենտուսի» ղեկավարությունն արգենտինացու հարցով բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» հետ, և հավանական է` նրան կգնի 10 մլն եվրոյով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում