Ինյեստան մտադիր է կարիերան ավարտել «Բարսելոնայում»

Ինյեստան մտադիր է կարիերան ավարտել «Բարսելոնայում»

29-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան արդեն տասը տարի հանդես է գալիս «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել շարունակել կարիերան կատալոնական ակումբում և երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2015 թ: 

-Ես միշտ երազել եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում» : Տեսնենք` ինչպես կընթանա բանակցությունների գործընթացը, չնայած կարծում եմ` ոչ մի դժվարություն չի առաջանա պայմանագրի երկարաձգման հարցում:Երբ երկու կողմերն էլ հետաքրքրված են հետագա համագործակցությունով, հարցը սովորաբար շուտ է լուծվում,-ասել է իսպանացի կիսապաշտպանը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում