Իսպանացի ֆուտբոլիստները դժգոհում են Բրազիլիայի շոգից

Իսպանացի ֆուտբոլիստները դժգոհում են Բրազիլիայի շոգից

Իսպանիային հավաքականի ֆուտբոլիստներ Ալվարո Արբելոան և Սերխիո Բուսկետսն Իտալիայի հետ Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակիչ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բողոքել են Բրազիլիայի տապից:

-Տապը և բարձր ջերմաստիճանը լավագույն պայմաները չեն, բայց ամեն դեպքում իրավիճակը նույն է բոլոր հավաքականների համար,-ասել է Բուսկետսը:

Իսկ Արբելոան հավելել է.

-Լավ կլիներ խաղալ ոչ թե ժամը 16:00-ին (Բրազիլիայի ժամանակով), այլ 19:00-ին: Երբ մենք խաղում էինք Ուրուգվայի հավաքականի հետ երեկոյան, այդ ժամանակ պայմանները լավն էին և մեզ, և հանդիսականի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում