Սկոլարի. Հպարտ եմ իմ բոլոր խաղացողներով` առանց բացառության

Սկոլարի. Հպարտ եմ իմ բոլոր խաղացողներով` առանց բացառության

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Ուրուգվայի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է խաղի մասին.

-Մեր առաջ եզրափակիչ դուրս գալու խնդիր էր դրված: Մենք արեցինք դա: Մեզ համար անհրաժեշտ է հաղթելը, որ հասկանանք, թե ինչպես պետք է խաղալ գալիք տարվա առաջնությունում: Մեր թիմը շատ երիտասարդ է ու նման խաղերը փորձ են տալիս:

Հիմա զարմանալի զգացողություն ունեմ: Այնքան երջանիկ եմ, որ որևէ այլ բան ասել չեմ կարող: Հպարտ եմ իմ բոլոր խաղացողներով` առանց բացառության: Նրանք բոլոր բարդությունները շրջանցեցին երկրպագուների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում