Կրոյֆ. Մոուրինյոն չպետք է այդպես խոսեր Կասիլյասի մասին

Կրոյֆ. Մոուրինյոն չպետք է այդպես խոսեր Կասիլյասի մասին

«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆը զարմացել է այն առիթով, թե վերջին մրցաշրջանում ինչ տեղի ունեցավ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ:

Հիշեցնենք’ մադրիդցիների նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանացի ֆուտբոլիստին թողնում էր պահեստայինների նստարանին’ նշելով, որ Դիեգո Լոպեսին ավելի լավն է համարում: Պորտուգալացի մասնագետը նաև ափսոսանք էր հայտնել, որ Լոպեսին ավելի վաղ չի հրավիրել մադրիդյան ակումբ:

-Այն, ինչ տեղի ունեցավ Կասիլյասի հետ, իսկական աբսուրդ է: Մարզիչը միշտ պետք է հարգի իր խաղացողներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ինչ-որ տգեղ արարք են կատարում: Երբեք չի կարելի այդպես խոսել խաղացողների մասին, առավել ևս’ Կասիլյասի: Միշտ, երբ ես հանդիպել եմ Իկերի հետ, նա ինձ լավ մարդ է թվացել,- ասել է Կրոյֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում