Պերես. Եթե «Բարսելոնան» ցանկանա վաճառել Մեսսիին, զանգահարեք «Ռեալ»

Պերես. Եթե «Բարսելոնան» ցանկանա վաճառել Մեսսիին, զանգահարեք «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին գնելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Մադրիդյան ակումբի ղեկավարն այսպիսի հայտարարություն է արել կատալոնացիների լեգենդ Յոհան Կրոյֆի խոսքերից հետո: Վերջինս նշել էր, որ Նեյմարին ձեռք բերելուց հետո «Բարսելոնան» կարող է մտածել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի վաճառքի մասին:

-Եթե «Բարսելոնան» ցանկանա վաճառել Մեսսիին, անմիջապես զանգահարեք «Ռեալ»,- ասել է Պերեսը:

Կրոյֆի խոսքերը առաջացրել են «բլաուգրանայի» երկրպագուների դժգոհությունը, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը գտնում է’ Մեսսին չի վաճառվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում