Հյումելս. Բարկացած եմ Գյոթցեի վրա, որ գնաց «Բավարիա»

Հյումելս. Բարկացած եմ Գյոթցեի վրա, որ գնաց «Բավարիա»

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մատս Հյումելսը զարմանք է արտահայտել այն փաստի առիթով, որ իր թիմի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոթցեն որոշել է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայի» կազմում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Ըստ Հյումելսի խոսքերի’ ինքը նման քայլի ոչ մի պատճառ չի տեսնում:

-Յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե որքան լավն է մեր թիմը: Ու ես չեմ կարծում, որ, այս քայլը անելով, ղեկավարությունը սպորտային դրդապատճառներ է ունեցել: Շատ ակնհայտ է, թե որքան է առաջադիմել «Բորուսսիան»: Ահա թե ինչու է Գյոթցեի տեղափոխությունը «Բավարիա» այդքան բարկացրել ինձ,- ասել է Հյումելսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում