Անչելոտի. «Ռեալն» այսպիսի ֆանտաստիկ ֆուտբոլիստներով գրավիչ ֆուտբոլ կխաղա
27/06/2013 15:27
Կարդացեք նաև
«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է այն մասին, թե ինչպիսի ֆուտբոլ է խաղալու մադրիդյան թիմը:
-Բոլորը թիմերը, որոնք ես մարզել եմ, խաղացել են հարձակվողական ֆուտբոլ: Մենք շատ գոլեր ենք խփել «Միլանում», ինչպես նաև «Յուվենտուսում», «ՊՍԺ»-ում ու «Չելսիում»: Իմ գաղափարը հարձակվողական ու գրավիչ ֆուտբոլ ցուցադրելն է:
«Ռեալի» պատմությունն ու ավանդույթները միայն դա են առաջարկում: Երկրպագուները նույնպես ցանկանում են, որ մենք ամեն ինչ լավ անենք: Թիմում կան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ’ վարպետության բարձր մակարդակով, ուստի մեզ ընդհանրապես դժվար չէ խաղալ գրավիչ ֆուտբոլ,- ասել է Անչելոտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում