Պիլարը համոզված է, որ Ռամոսն իրեն չի դավաճանել
Կարդացեք նաև
Ինչպես արդեն հայտնել ենք, իսպանական As-ի համաձայն ՝Ուրուգվայի հետ խաղից հետո մի խումբ իսպանացի ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հրապարակվել, հաղթանակը տոնել են Golden Tulip Recife Palace հյուրանոցում: Որոշ ժամանակ անց նրանց միացել են մի խումբ աղջիկներ, և ֆուտբոլիստներն առանձին սենյակում ստրիպ-պոկեր են խաղացել, զվարճացել, իսկ առավոտյան հայտնաբերել են, որ իրենց մոտ եղած գումարը գողացել են: Այս դեպքի առիթով իսպանական լրատվամիջոցները խոսել են Սերխիո Ռամոսի ընկերուհու՝ Պիլար Ռուբիոյի հետ,ով համոզված է՝ Ռամոսը չի եղել այդ ֆուտբոլիստների թվում:
-Ես չեմ պատրաստվում կռվել ինչ-որ անիմաստ բանի համար, ինչը հորինել են լրատվամիջոցները: Պետք է վստահել կողակցիդ,-ասել է Ռամոսի ընկերուհին՝ հավելելով, որ չի ուզում անձնական կյանքի մասին խոսել և հաշվետվություն տալ իր արարքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում