Կասիլյաս. Սա կարծես վիճակախաղ էր, և հաջողությունը մեր կողմն էր

Կասիլյաս. Սա կարծես վիճակախաղ էր, և հաջողությունը մեր կողմն էր

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն Իտալիայի հետ դժվարին կիսաեզրափակչից հետո իր առաջին մեկնաբանություններն է տվել:

-Անկեղծ ասած, շատ դժվար էր հաղթել Իտալիային: Սա կարծես վիճակախաղ էր, և հաջողությունը մեր կողմն էր:

Իսպանիայի այս հավաքականն անմոռանալի սերունդ է: Շատ եմ հոգնել, անհրաժեշտ է հանգստանալ «Մարականայում» Բրազիլիայի հետ խաղից առաջ` նույն կերպ գործելու համար,-ասել է Կասիլյասը Tele-5-ի եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում