Պերեյրա. Բրազիլիան կարող է հաղթել Իսպանիային
28/06/2013 11:29
Կարդացեք նաև
Բրազիլիայի հավաքականի տեխնիկական տնօրեն Կարլոս Ալբերտո Պերեյրան չի կասկածում, որ իրենց թիմը կարող է նվաճել Կոնֆեդերացիաների գավաթը: Դրա համար Սկոլարիի սաները պետք է հաղթեն այս պահին աշխարհում ուժեղագույնին` Իսպանիային.
-Այս երկու թիմերի միջև հակամարտությունն այն է, ինչին ամբողջ աշխարհն է սպասում: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հիմա շատ վստահ են զգում իրենց: Իսկ Սկոլարին հիանալի է աշխատում: Իսպանացիների հետ խաղից լավ սպասելիքներ ունենք: Նրանց կարելի է հաղթել ու Բրազիլիան կանի դա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում