Ռամոս. Գիտեի, որ պետք է Պանենկայի ոճով հարվածեմ

Ռամոս. Գիտեի, որ պետք է Պանենկայի ոճով հարվածեմ

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իտալիայի դեմ խաղում իր խփած 11 մետրանոց հարվածի մասին.

-Ես գիտեի, որ այս անգամ պետք է խփեմ Պանենկայի ոճով, քանի որ նման դարպասապահ կար իմ դիմաց: Ինչ վերաբերում է Իկեր Կասիլյասին, ապա մեզ համար հսկայական առավելություն է նման խաղացող ունենալ թիմում: Խաղում մեր բախտն ավելի բերեց, քան իտալացիներինը: Դա շատ ուժեղ թիմ է, որի առաջ խոնարհում ենք մեր գլուխները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում