Նավաս. Վստահ էի, որ իրացնելու եմ տուգանայինը

Նավաս. Վստահ էի, որ իրացնելու եմ տուգանայինը

Իսպանացի հարձակվող Խեսուս Նավասը խոսել է Իտալիայի դեմ տարած հաղթանակից: Նշենք, որ հենց նրա իրացրած տուգանայինը հաղթանակ բերեց թիմին.

-Ամբողջ թիմն ուրախ է եզրափակիչ դուրս գալու համար: Լավ էինք խաղում ու պայքարեցինք մինչև վերջ: Լինելով Աշխարհի չեմպիոնի թիմում` դու վստահություն ես զգում: Դրա համար էլ 11 մետրանոց հարվածը կատարելիս ես վստահ էի, որ կխփեմ: Տուգանայինները խաղի անքակտելի մասն են: Մենք պատրաստվում ենք հաղթել Բրազիլիային ու տիրանալ գավաթին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում