«Բարսելոնան» հաստատել է` Տիագոն ուզում է գնալ «Յունայթեդ»

«Բարսելոնան» հաստատել է` Տիագոն ուզում է գնալ «Յունայթեդ»

«Բարսելոնան» հաստատել է, որ կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պատրաստվում է փոխել ակումբը:

Մի քանի օր առաջ Ալկանտարան ու իր հայր Մազինյոն նշել էին, որ ֆուտբոլիստը պատրաստվում է ակտիվացնել իր պայմանագրի’ հեռանալու վերաբերյալ կետն ու հուլիսի 1-ից դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

-Մենք շատ հիասթափված ենք այս իրադարձությունների առիթով: Բայց պետք է ընդգծել, որ Տիագոն ու նրա ներկայացուցիչները գործում են պայմանագրի համաձայն,- ասել է կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը:

Ըստ @ThisRedDevil-ի տեղեկությունների’ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել մանկունյանցիների հետ, որը նրա համար կվճարի 18 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում