Կյելլինի. Պետք է հաղթեինք մենք, այլ ոչ թե Իսպանիան

Նմանատիպ
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջիորջո Կյելլինին մեկնաբանել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի’ Իսպանիայի ընտրանու հետ հանդիպման արդյունքը (0:0, 11-մետրանոցներով’ 6:7):
-Մենք հիասթափված ենք արդյունքից, քանի որ ունեինք վստահություն ու հավատ, որ դուրս կգանք եզրափակիչ:
Մենք խաղացինք ավելի լավ, քան սպասում էինք: Ու այսօր պետք է հաղթեինք: Շատ ցավալի է, քանի որ ընդմիջման կարող էինք գնալ արդեն 2:0 հաշվով հաղթելիս: Ակնհայտ է, որ հետագայում բավարար էներգիա չկար, հոգնածությունը մեծ էր: Դժվար է խաղալ այնպիսի ֆուտբոլիստի դեմ, ինչպիսին Ինյեստան է: Ցավալի էր հատկապես Անդրեա Բարցալյիի կորուստը, ով վնասվածք ստացավ:
Շատ տխուր ենք, որ ամեն ինչ այսպես վերջացավ: Բայց մենք գնում ենք գլուխներս բարձր պահած: Ինձ թվում է, որ մեր տեղում պետք է լիներ Իսպանիան, այլ ոչ թե հակառակը: Կրկնում եմ’ մենք բոլորս շատ հիասթափված ենք,- ասել է Կյելլինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում