Կասիլյասը հերքել է, թե Մունդիալ-2014-ից հետո ավարտելու է կարիերան հավաքականում

Կասիլյասը հերքել է, թե Մունդիալ-2014-ից հետո ավարտելու է կարիերան հավաքականում

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերքել է այն տեղեկությունները, թե Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո պատրաստվում է ավարտել ելույթները ընտրանու կազմում:

-Ես չեմ պատրաստվում Աշխարհի առաջնությունից հետո ավարտել կարիերաս հավաքականում: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա եղել են ժամանակներ, երբ մտածել եմ ակումբից հեռանալու մասին: Վատ օրերին թվում է, թե ամենաճիշտ որոշումը’ թիմից հեռանալն է, սակայն այժմ ես երջանիկ եմ լինել այստեղ,- ասել է Կասիլյասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում