Կալյեխոնը կարող է հեռանալ «Ռեալից»

Կալյեխոնը կարող է հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը կարող է մոտ ժամանակներս փոխել ակումբային գրանցումը:

26-ամյա ֆուտբոլիստին գնելու գլխավոր թեկնածուներն են իտալական «Ֆիորենտինան» ու «Նապոլին», ինչպես նաև անգլիական «Լիվերպուլը»:

Ժոզե Մոուրինյոյի’ մադրիդյան ակումբը լքելուց հետո Խոսեն ստիպված է մտածել թիմում իր հեռանկարների մասին, ու նա ավելի հակված է իրավիճակը փոխելուն: Նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջերս բարձր գնահատեց Ալվարո Մորատային ու Խեսե Ռոդրիգեսին’ փոխարենը ոչինչ չխոսելով Կալյեխոնի մասին: Դա թույլ է տալիս ենթադրել, որ իտալացի մասնագետը նրա հետ առանձնակի մեծ հույսեր չի կապում:

Նախորդ մրցաշրջանում Կալյեխոնը մասնակցել է Լա Լիգայի 30 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 3 գոլով ու 6 արդյունավետ փոխանցումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում