Տորրես. Անցյալում ոչ ոք նման արդյունքների չի հասել

Տորրես. Անցյալում ոչ ոք նման արդյունքների չի հասել

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսն անդրադարձել է Կոնֆեդերացիաաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Տորրեսն ասել է.

-Սա ևս մեկ խաղ էր, որում հաղթանակը մեզ հեշտությամբ չտրվեց: Այն հիշեցնում էր նույն իտալացիների հետ 2008 թվականի հետ հանդիպումը կամ 2012 թվականին Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության խաղը: Սակայն չեմպիոն դառնալու համար, անհրաժեշտ է հաղթահարել նման խաղերը: Այն, ինչ անում է մեր թիմը, շատ բարդ գործ է: Անցյալում նման արդյունքների ոչ ոք չի հասել: Ես ինքս արեցի այն ամենն, ինչն իմ ուժերի սահմաններում էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում