Պաշտոնական. Ռիբերին երկարաձգեց «Բավարիայի» հետ պայմանագիրը

Պաշտոնական. Ռիբերին երկարաձգեց «Բավարիայի» հետ պայմանագիրը

Դեռևս հունիսի սկզբին Ֆրանկ Ռիբերին հայտարարեց, որ պատրաստվում է երկարաձգել «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը, այսօր վերջապես տեղի է ունեցել նոր պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Տեղեկանում ենք մյունխենյան ակումբի պաշտոնական կայքից: 

Նոր պայմանագրի համաձայն` ֆրանսիացի ֆուտբոլիստը կխաղա «Բավարիայում» մինչև 2017 թվականը:

-Ես շատ երջանիկ եմ: Միշտ էլ ասել եմ` «Բավարիայում» ինձ զգում եմ, ինչպես տանը,-պայմանագրի կնքումից հետո ասել է Ռիբերին:

Լուսանկարը` «Բավարիայի» պաշտոնական կայքի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում