Ռոնալդինյոն կգովազդի պահպանակներ արտադրող ընկերությունը
28/06/2013 21:24

Նմանատիպ
Հայտնի բրազիլիացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն օրերս երկարաձգել է երեք գովազդային հովանավորների հետ պայմանագրերը: Նախ ֆուտբոլիստը երկարաձգել է Banco BMG-ի հետ պայմանագիրը: Վերջինս զբաղվում է կրեդիտների տրամադրմամբ: Բրազիլիայում արդեն տեղադրվել է ընկերության գովազդային ցուցանակը` ֆուտբոլիստի մասնակցությամբ:
Հունիսի 20-ին Ռոնալդինյոն Fiveblu-ի հետ համագործակցությամբ սեփական հավաքածուն է թողարկել`[R]one անվանումով: Եվ վերջապես, բրազիլիացի ֆուտբոլիստը կնկարահանվի պահպանակներ արտադրող ընկերության` Sex Free-ի գովազդում: Արդեն երկու տարի է` Ռոնալդինյոն համագործակցում է ընկերության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում