Ինյեստան փրկել է հարազատ ակումբին չորրորդ դիվիզիոնում հայտնվելուց

Ինյեստան փրկել է հարազատ ակումբին չորրորդ դիվիզիոնում հայտնվելուց

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալբասետե» ակումբին: Վերջինս թեպետ մրցաշրջանն ավարտել էր երրորդ հորիզոնականում, պարտքերի պատճառով չորրորդ դիվիզիոնում հայտնվելու վտանգի տակ էր:

Ինյեստան «Ալբասետեին», որն իր առաջին ակումբն է եղել, նվիրաբերել է 240 հազար եվրո:

Հավելենք, որ սա ֆուտբոլիստի նման առաջին քայլը չէ. 2011 թվականին նա իր հարազատ ակումբին նվիրաբերել էր 420 հազար եվրո գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում