Ֆաբրեգաս. Պիկե-Ռամոս զույգը լավագույնն է աշխարհում

Ֆաբրեգաս. Պիկե-Ռամոս զույգը լավագույնն է աշխարհում

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ Սերխիո Ռամոսն ու Պիկեն լավագույն կենտրոնական պաշտպաներն են աշխարհում: Ֆաբրեգասը նաև պատասխանել է այն հարցին, թե ապագա մրցակից Բրազիլիայի թիմի ո՞ր ֆուտբոլիստին նա կօգտագործեր Իսպանիայի հիմնական թիմում.

-Շատ բարդ հարց է: Նրանք շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն: Նրանց կենտրոնական պաշտպաններից մեկն ինձ շատ է դուր գալիս, բայց կարծում եմ, որ այս դիրքում լավագույնը Պիկեն ու Ռամոսն են: Նրանք առաջին տարին չէ, որ հիանալի խաղ են ցույց տալիս: Բավական է անգամ միայն Իտալիայի հետ վերջին խաղը դիտել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում