Ռիբերի. Շատ ուրախ եմ «Բավարիայի» հետ նոր պայմանագիր կնքելու համար

Ռիբերի. Շատ ուրախ եմ «Բավարիայի» հետ նոր պայմանագիր կնքելու համար

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր ստորագրությունն է դրել նոր պայմանագրի տակ, որի համաձայն, գերմանական գրանդի գույները կպաշտպանի մինչև 2017 թվականը:

Համաձայնագրի երկարաձգման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել ավելի վաղ, սակայն ֆրանսիացին պայմանագիրը ստորագրեց միայն հունիսի 28-ին: Հիշեցնենք’ Ռիբերին մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2007 թվականից:

-Ես շատ երջանիկ եմ: Միշտ ասել եմ, որ «Բավարիայում» ինձ զգում եմ ինչպես տանը: Ուրախ եմ ինձ ու ընտանիքիս համար և հուսով եմ, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես վերջին մրցաշրջանում էր,- ասել է Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում