«Էսպանյոլի» նախագահ. «Բարսելոնան» գողանում է տաղանդներին

Նմանատիպ
«Էսպանյոլի» նախագահ Ժոան Կոլլետը հարևան ակումբին’ «Բարսելոնային», մեղադրել է իրենց ակադեմիայի տաղանդավոր սաներին գողանալու մեջ:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Էսպանյոլի» ակադեմիայի հինգ ֆուտբոլիստներ տեղափոխվել են «կապտանռնագույնների» շարքեր, ինչը հասարակական մեծ աղմուկ է առաջացրել:
Ակումբի նախագահին շատ է վրդովեցրել այդ փաստը, սակայն դրանից հետո նշել է, որ ամեն միջոցներ ձեռնարկելու է, որպեսզի սաները մնան ակումբում:
-Առաջին բանը, որ մենք պետք է արգելենք, դա այլ ակումբների մարզիչներին ու աշխատակազմին մեր երիտասարդների մարզումները դիտելն է, եթե չունեն համապատասխան թույլտվություն:
Մենք պետք է պարտադրենք խաղացողներին, ովքեր ընտրվել են մարզչական շտաբի կողմից, նախնական պայմանագրեր կնքել: Մենք չենք ցանկանում մեր պատրաստած ֆուտբոլիստներին զիջել այլ ակումբների,- ասել է նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում