«Բարսելոնան» համաձայնել է Դոս Սանտոսին վաճառել «Անդերլեխտին»

«Բարսելոնան» համաձայնել է Դոս Սանտոսին վաճառել «Անդերլեխտին»

«Բարսելոնան» ու «Անդերլեխտը» սկզբունքային համաձայնության են եկել կատալոնական ակումբի կիսապաշտպան Խոնաթան Դոս Սանտոսի տրանսֆերի շուրջ:

Տրանսֆերը գնահատվել է 2,5 մլն. եվրո, սակայն այն հետագայում բոնուսների հետևանքով կարող է ավելանալ ևս 1,5 մլն.-ով:

Սակայն գործարքն իրականացնելու համար բելգիական ակումբը պետք է համաձայնության գա նաև անձամբ 23-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք’ Դոս Սանտոսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ֆիորենտինան» ու «Սելտան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում